Այն օրվանից 20 տարուց ավել է անցել, բայց ես հստակ հիշում եմ այդ պատասխանատվության և հպարտության զգացումը, երբ Բեռնդ Բլիկենսդորֆֆը առաջարկեց ղեկավարի հաստիք իր նոր կազմավորվող թիմում:
Հետո նրանից և իմ մի շարք այլ ղեկավարներից ես շատ բան եմ սովորել: Եվ դեպի արդյունավետ ղեկավարում տանող ճանապարհը դժվարություններով և ձախողումներով լի է եղել:
Թեպետ հասցրել եմ հինգ հիմնական մասնագիտություն ձեռք բերել ու շարունակում եմ սովորել և կատարելագործվել, մի բան հստակ է՝ իմ բոլոր մասնագիտությունները մարդու մասին են:
Տարիներ շարունակ որպես HR, ղեկավար հաստիքների համալրման և ղեկավարների գնահատման մեջ տեսնում էի ինձ պես մի օր ղեկավարման դաշտ եկած մարդկանց: Նրանց, ովքեր շատ սովորում էին, անընդհատ ձգտում կատարելագործվել ու փնտրում զարգացման ճանապարհներ: Սակայն, երբ ես մուտք գործեցի հոգեբանության դաշտ, ինձ համար պարզ դարձավ, որ այդ ամենը բավարար չէ: Գործնականում տեսությունը չի աշխատում, երբ այն համատեղված չէ հոգեբանության հետ: Ու ժամանակակից ղեկավարին զարգացման նոր մեթոդաբանություն է պետք, օրինակ՝ քոուչինգը, որի բարձր արդյունավետությունը ապացուցված է:
Ուստի ես սկսեցի մշակել դասընթացներ, տրանսֆորմացիոն խաղեր և զարգացման ծրագրեր, որտեղ համադրված են փորձված, աշխատող գործիքակազմ, հոգեբանություն, քոուչինգ և միջազգային փորձ:
Ես Էլմիրա Հովհաննիսյանն եմ՝ քոուչ, հոգեբան, առաջնորդության մարզիչ: Եթե այս ամենը կարևոր է ձեզ համար, ապա կհանդիպենք մեր հրաշալի ճամփորդությանը: